Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-06-2019
Երևանում անցկացվեց ամենավառ և գունավոր Yerevan Color Festival 2019-ը
Հունիսի 8-ին Երևանում անցկացվեց ամենավառ և գունավոր Yerevan Color Festival 2019-ը: Հունիսյան ամենավառ և գունավոր միջոցառումն այս անգամ համախմբեց բոլորին Մաշտոցի պողոտայում (Սարյանի փոստատան դիմացի նորաբաց այգում):

Օրն անմոռանալի էին դարձնում մի շարք DJ-ներ՝ Ocean-ը, Strong-ը, Karo Pillz-ը, Cenn_gg-ն և Minasoff-ը: 

Միջոցառման հարյուրավոր մասնակիցները գունափոշիի էին թափում միմյանց վրա՝ այդպիսով գունազարդելով միմյանց: 

Միջոցառման շրջանակում անցկացվեցին բազմաթիվ խաղեր, խաղարկություններ, մասնակիցներին սպասվում էին նվերներ ու անակնկալներ: 

Նշենք, որ Yerevan Color Festival-ն առաջին անգամ չէ անցկացվում Հայաստանում: Color Festival-ը, որոշ չափով նման լինելով հնդկական Holi տոնին, միևնույն ժամանակ ունի իր առանձնահատկությունները։ 

«Գույներով լի» փառատոնին մասնակցելու համար հարկավոր էր նախապես գրանցվել և տոմս ձեռք բերել: 

Փառատոնի ինքնատիպ կադրերը ֆիքսել է Eritasard.am-ի լուսանկարիչը: