Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 26-06-2019
Սահմանամերձ Բաղանիսը նոր ու ապահով մանկապարտեզ ունի
Տավուշի մարզի սահմանապահ Բաղանիս համայնքի փոքրիկները նոր մանկապարտեզ ունեն:

Սահմանապահ գյուղը մանկապարտեզի խնդիր ունեցել է դեռեւս 80-ական թվականներից: 

Հետգայում էլ երեխաներին գյուղապետարանում մի սենյան էր հատկացվել, որը հարմար պայմաններ չուներ՝ տարածքը  փոքր էր ու գտնվում էր թշնամու նշանառության տակ: 

Սահմանապահ գյուղի հիմնական խնդիրը երեխաների անվտանգությունն է: Նոր մանկապարտեզը ոչ միայն ունի բոլոր պայմանները, այլ նաև  կառուցված է գյուղի այնպիսի հատվածում,  որտեղ անգամ կրակոցների ժամանակ երեխանները ապահով կլինեն: 

Մանկապարտեզը կառուցվել է «Փարոս» հիմնադրանի և «Զարգացման ծրագրեր հանուն Հայաստանի» կազմակերպության ֆինանսավորմամբ: «Սահմանամերձ գոտում մանկապարտեզ կառուցելը ռազմավարական նշանակություն ունի. մանկապարտեզում է դրվում երեխայի հիմքը, ճակատագրի բերումով մենք ավելի ամուր պետք է դնենք այդ հիմքը»,-իր խոսքում նշեց Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Այսպիսով՝ Բաղանիս գյուղի 22 երեխաներն արդեն հաճախում են ապահով և հարմարավետ մանկապարտեզ: