Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-06-2019
Հայ-թուրքմենական ազգագրական երաժշտության երեկո` Երևանում
Հունիսի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ հայ-թուրքմենական ազգագրական երաժշտության երեկո:
Համերգը մեկնարկեց Հայաստանի և Թուրքմենստանի օրհներգերով, այնուհետև իրար հաջորդելով հնչեցին հայկական և թուրքմենական ազգագրական երգերի գոհարներից` Կոմիտասյան շարան, «Դլե յաման», «Յար քու բարակ բոյին մեռնեմ», «Արկադագ», «Ատ Չապան», «Ակ Մենլի» և այլն:

Իր ողջույնի խոսքում Հայաստանում թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը նշեց, որ կարևորում է հայ-թուրքմենական բարեկամության ամրապնդումը նաև մշակութային ծրագրերի միջոցով և շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությանը համագործակցության համար:

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեակալ Նարինե Խաչատրյանն էլ փաստեց, որ մեծ ոգևորությամբ են ընդունել Հայաստանում հայ-թուրքմենական ազգագարական համերգ կազմակերպելու առաջարկը. «Վստահ եմ, որ այն կնպաստի հայ-թուրքմենական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»:

Նշենք, որ համերգը կազմակերպվել էր թուրքմեն նշանավոր բանաստեղծ և հումանիստ Մախտումկուլի Ֆրագիին նվիրված միջազգային գործնական գիտաժողովի և գրական ընթերցումների շրջանակում:

Պատկերասրահ՝ Հայ-թուրքմենական ազգագրական երաժշտության երեկո