Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-06-2019
«Հայաստանի բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարը» ֆորում
Երիտասարդները հասարակության զարգացման հիմքն են, և երիտասարդների ներուժի բացահայտման ու կարողությունների զարգացման համար ձեռնարկված միջոցները կարևոր են պատասխանատու, ակտիվ քաղաքացիներ ձևավորելու համար:

Հենց այս կարգախոսով է առաջ շարժվում 10 տարի առաջ ստեղծված Հայաստանում առաջին բաց երիտասարադական կենտրոնը` Գյումրու «Երիտասարդների տունը»:



Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի ղեկավար Արթուր Նաջարյանը  հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց,- «Տարիներ շարունակ ուսումնասիրելով, թե եվրոպական տարբեր երկրներում երիտասարդներին կրթություն եւ սոցիալական ծառայություններ տրամադրելու համար ինչպիսի արդյունավետ մեթոդաբանություններ կան, և փորձի փոխանակումների արդյունքում եկանք մեկ  եզրահանգման` լավագույն մեթոդը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունն է, որը կիրառվում է հենց բաց երիտասարդական  կենտրոններում»:



Նախաձեռնության իրականացմանը աջակցում են նաեւ պետական գերատեսչությունները . ֆորումին ներկա էր ՀՀ ԿԳ Մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը: 



«Բաց երիտասարդական աշխատանքը իսկապես շատ  կարևոր է հատկապես այն առումով, որ իրենց հիմնական գործունեությունը ծրագրի իրականացնողները սկսել են հենց համայնքներում, մենք վարում ենք մարզակենտրոն երիտասարդական քաղաքականություն` նպաստելով համայնքային զարգացմանը»,- նշեց Թամարա Թորոսյանը:



Ոլորտի զարգացման քայլերից մեկն էլ  Գյումրու քաղաքապետարանի և Սպիտակի համայնքապետարանի հետ փոխըմբռնման հուշագրեր ստորգրել էր: Առաջիկայում էլ Սպիտակում նախատեսվում է  «Բաց երիտասարդական կենտրոնի» բացումը, որը Հայաստանում արդեն երկրորդ կենտրոնը կլինի: