Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-06-2019
Հայաստանում առաջին անգամ ավելուկի փառատոն է անցկացվել
Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ավելուկի փառատոն անցկացվեց: Այսպիսի փառատոն Հայաստանում առաջին անգամ էր:

Փառատոնին ներկա էր  «Իմ քայլը» եւ «City of smile» հիմնադրամների հիմնադիր Աննա Հակոբյանը: Հենց նա էլ կտրեց ավելուկից պատրատված ժապավենը և մեկնարկեց փառատոնի սկիզբը: 

Փառատոնի ընթացքում ներկաները ծանոթացան ավելուկի մշակման ու պատրաստման տեխնոլոգիային` սովորեցին ավելուկ հյուսել, համտեսեցին տապակած ավելուկը եւ անուշահամ ավելուկով ապուրը: 

Ներկաների օգնությամբ էլ հյուսվեց աշխարհի ամենաերկար ավելուկի հյուսքը, որն էլ գրանցվեց «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

«Ոսկին միայն սարերի տակ մի փնտրեք, ոսկին մեր սարերի վրա է աճում, և  այդ ոսկիներից մեկն էլ մեր ավելուկն է»,- ասաց «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության նախագահ Արտուշ Խաչատրյանը: 

Փառատոնի ընթացքում ցուցադրված ցուցահանդես- տոնավաճառն էլ հնարավորություն տվեց Վարդենիկի,  շրջակա համայնքների և ՀՀ այլ բնակավայրերի ձեռներեցներ ին ներկայացնել իրենց կողմից արտադրված գյուղմթերքները։ 

Պատկերասրահ՝ Ավելուկի փառատոն - 2019