Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-07-2019
20 տարի բեմում. օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը՝ անցած ճանապարհի և անելիքների մասին
Օպերային մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանն, ով արդեն 20 տարի բեմում է, հասցրել է իր բեմական կենսագրության մեջ հանդես գալ բազմաթիվ դերերգերով ամենատարբեր երկրներում: Ողջ էությամբ իր գործին նվիրված երգչուհու առաջին դերերգը եղել է դեռ 24 տարեկանում՝ Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգով:

Առաջին քայլն անելուց հետո դերերգերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին. Լիլիթ Սողոմոնյանը «Աիդա» օպերայում մարմնավորել է Աիդային, հանդես է եկել «Տոսկա», «Մանոն Լեսկո», Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո», Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Ամիլկարե Պոնկիելի «Ջոկոնդան» և այլ օպերաներում: Լիլիթ Սողոմոնյանը միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր է, կրթությունը ստացել է Իտալիայում, որտեղ նաև աշխատել է տարբեր մասնագետների հետ:



Խոսելով իր ծավալած գործունեության մասին՝ Լիլիթ Սողոմոնյանը նշեց, որ բախտ է ունեցել աշխատել ու շփվել հրաշալի ու տաղանդավոր ռեժիսորների ու դիրիժորների հետ, և իր մեծ ցանկությունն ու պարտքն է համարում այդ գիտելիքները հետագայում փոխանցել երիտասարդ սերնդին:

Վերջին 2 տարին օպերային մեներգչուհին հրավերներով հանդես է եկել Չիլլիում՝ Սանտյագոյի «Մունիսիպալ» թատրոնում, Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «La Forza del Destino» օպերաներով: Այնտեղ երգչուհին աշխատել է իտալացի ռեժիսոր Ստեֆանո Վիցիոլիի և չիլիացի դիրիժոր Պեդրո Պաբլո Պրուդենսիոյի հետ: