Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-07-2019
Եվրո 2019․ Պորտուգալիա-Իսպանիա խաղն ավարտվեց ոչ-ոքի
Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019թ․ առաջնության A խմբի երկրորդ տուրում «Բանանց » մարզադաշտում հանդես եկան մրցաշարի ֆավորիտները՝ Պորտուգալիայի ու Իսպանիայի հավաքականները:

Առաջին խաղակեսը բավականին լարված անցավ։ Ի վերջո, Միրանդայի գոլի շնորհիվ հաշիվը բացվեց։ Խաղի երկրորդ կեսին, սակայն Պորտուգալիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը՝ Վիեյրայի խփած գոլի շնորհիվ։ 

Նշենք, որ Հուլիսի 20-ին՝ A խմբի վերջին` երրորդ տուրում, Հայաստանի ընտրանին կխաղա Պորտուգալիայի, իսկ Իտալիան` Իսպանիայի հետ: