Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-07-2019
Եվրո 2019. Պորտուգալիա-Իռլանդիա խաղն ավարտվեց 4:0 հաշվով
«Եվրո 2019»-ի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականը խաղաց Իռլանդիայի ընտրանու հետ:
Իրականում, արդեն առաջին խաղակեսից հետո պարզ էր, թե ինչ հանգուցալուծում կստանա խաղը: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ֆեռեյրան և Ռամոսը առաջին խաղակեսում դարձան մեկական գոլի հեղինակներ: Երկրորդ խաղակեսում Ռամոսը ևս երկու անգամ գրավեց հակառակորդի դարպասը և դարձավ հեթ-տրիկի հեղինակ: 

«Բանանց» մարզադաշտում երկրպագուներն ականատես եղան իսկական ֆուտբոլային տոնի: Պորտուգալիա-Իռլանդիա խաղն ավարտվեց 4:0 հաշվով: 

Նշենք, որ եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: