Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Տեղադրվել է 28-07-2019
Իսպանիան «Եվրո-2019»-ի չեմպիոն
Հուլիսի 27-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ խաղը, որին հետևում էր 7150 երկրպագու։ Եզրափակչում հանդես եկան Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները։



Տեղական ժամանակով 20:30-ին՝ Երևանում, Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մրցավար Իրֆան Պելիջտոյի սուլիչով սկսվեց խաղը: Իսպանիայի հավաքականը խաղի 34-րդ րոպեին Տորեսի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ կեսում Իսպանիան ևս ակտիվ էր և օգտագործեց իր հնարավորությունը 51-րդ րոպեին: Դուբլի հեղինակ դարձավ նույն Տորեսը: Արդյունքում Իսպանիայի հավականը 2։0 հաշվով հաղթանակ տարավ Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ և 11-րդ անգամ դարձավ չեմպիոն։ 



Ինչ վերաբերում է այդ թիմերի հավաքականներին, ապա պետք է նշել, որ նրանց ֆուտբոլիստները ներկայացնում են Իսպանիայի և Պորտուգալիայի առաջատար թիմերը, ինչպիսիք են՝  «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկո Մադրիդ Սեվիլան», «Բենեֆիկան», «Սփորթինգ» «Լիսբոնը», «Պորտոն», «Բրագան»։ Երկու թիմերի մի շարք ֆուտբոլիստներ խաղում են հայտնի արտասահմանյան թիմերում․ «Մանչեսթեր Սիթի», «Էվերթոն», «Դորտմունդի Բորուսիա» այլն։ 



Խաղերն անցկացվում են պարբերաբար՝ 1948թ․-ից սկսած։ Սկզբում այն կոչվել է ՖԻՖԱ-ի երիտասարդական միջազգային մրցաշար՝ մինչև 1956թ․։ Առաջին մրցաշարն անցկացվել է 1948թ․-ին՝ Անգլիայում։ 

Պետք է նշել, որ Արգենտինայի թիմը միակն է եղել, որ երբևէ հրավիրվել է մասնակցելու մրցաշարին, ընդ որում 2 անգամ՝ 1953թ․-ին և 1954թ․-ին։ Նրանք 1954թ․-ին կարողացելեն դառնալ բրոնզե մրցանակակիր։ 



Առաջնությունն իր ներկայիս անունը ստացել է 2002թ․-ին: Նախկինում՝ տարբեր տարիներին այն կոչվում էր ՖԻՖԱ-ի երիտասարդական միջազգային մրցաշար (1948-1954), ՈւԵՖԱ-ի երիտասարդական մրցաշար (1955-1980), ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 18 տարեկան առաջնություն (1981-2001):

2019թ․-ի չեմպիոն Իսպանիան հանդիսանում է ամենահաջողակներից մեկը, որը չեմպիոնական տիտղոսը նվաճել է 11 անգամ՝ 1952, 1954, 1995, 2002, 2004, 2006, 2007, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։ 



Մրցաշարի 10 լավագույն թիմերից են. Անգլիան 10 տիտղոս,  Ֆրանսիան` 8 , Գերմանիան` 6, Սովետական Միությունը` 6, Պորտուգալիան` 4, Իտալիան, Սերբիա, Բուլղարիա, Հունգարիա` 3։