Նյութը՝ «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ից
Տեղադրվել է 02-09-2019
Երիտասարդական փոխանակման ծրագիր. «Ինչպես սկսել ստարտափ`երիտասարդների համար»
«Ինչպես սկսել ստարտափ» երիտասարդների համար մեկամյա ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, հատկապես խոցելի, անապահով ընտանիքներից և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար:Միջազգային փորձագետները և մասնագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը  և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ: Այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն ընդհանուր առմամբ 8 պետության ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):

Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն, Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 47.4 %  է: Այնտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը (մասնակից երկրների շարքում ամենաբարձր տոկոսն է կազմում), երկրորդն Իտալիան է` 36.6%, երրորդը Հայաստանը` 35.1%:
 
Երիտասարդական փոխանակման ծրագրի   երկրորդ փուլը սեպտեմբեր  4-15  Երևանում  կհամախմբի երիտասարդների, ուր հրավիրյալ  երկիրը  կներկայացվի  չորս մասնակցով ՝ ազգային առաջնորդի ղեկավարությամբ: Այս  ծրագրի առաջին փուլում երկրների առաջնորդները արդեն մարտի 30-ապրիլի 7 եղել են Հայաստանում: 

Ծրագիրը կիրականացվի 3 հիմնական փուլերով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում - արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը և փոխանակման ծրագիրը: Ծրագրի գնահատման վերջին փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում, 2019 թ. հոկտեմբերին:
 
Ծրագրի շրջանակներում միջազգային մասնակից թմերը հնարավորություն կունենան ներկայացնել միմյանց գործազրկության խնդիրները իրենց երկրում,  կքննարկեն հիմնական խոչընդոտները, որոնց երիտասարդները հանդիպում են աշխատանք գտնելու ճանապարհին: Թմերի առաջնորդները իրենց հերթին կփոխանցեն պրակտիկ  հմտություններ, թե ինչպես կապելի է սկսել ստարտափ, որոնք են հիմնական քայլերը, ինչպես ստեղծել հաջողակ բիզնես մոդել, ինչպես գտնել ֆինանսավորման աղբյուրներ և այլն: Այս ծրագրի շրջանակներում երիտասրդները կտեղեկացվեն «Erasmus Plus» ծրագրի մասին , որը այսօր տալիս է Եվրամիությունը երիտասարդներին:
 
Եիրտասարդները կունենան հետաքրքիր խոսնակներ և կայցելեն այնպիսի կազմակերպություններ ինչպիսք են` Թումոն, UWC  միջազգային Դիլիջանի դպրոցը, ստարտափ ստուդիոներ և կծանոթանան հաջողակ հայ երիտասարդ ձեռնակատերերի հետ: Հյուրընկալող կազմակերկությունը կկազմակերպի այցելություն Դիլիջան և Սևան, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի մշակույթի հետ: 

Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային և տպագիր ուղեցույցեր «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար»: Ուղեցույցը հասանելի է լինելու  մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով,  ինչպես նաև գործող  մասնագիտական կայք www.startupyoungpeople.com, որը պարունակում է բոլոր տեղեկությունները, նյութերը և փորձագետների կոնտակտները: Արդյունքների մասին կստեղծվի նաև տեսաֆիլմ: Այս ծրագիրը,  կլինի  մասնակից երկրների և փորձագետների միջև շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում:
 
Ծրագիրը համակարգող  կազմակերպությունը  «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանում և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տեղական և միջազգային մակարդակով: Կազմակերպության, նախագծերի և գործընկերների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀԿ-ի պաշտոնական կայքում` www.ec-bridges.com: