Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-09-2019
Երիտասարդական աշխատանքի կայացում
2019 թ. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել էր երիտասարդական աշխատանքի զարգացմանն ուղղված գործողություններ:


Ապրիլ-մայիսին Գյումրի, Վանաձոր եւ Երեւան քաղաքներում տեղի էին ունեցել երիտասարդական աշխատանքի հարթակի ձեւավորման անհրաժեշտության պարզաբանմանն ուղղված հանդիպում-քննարկումներ:

Քննարկումների արդյունքները ամփոփվել եւ հունիսի 28-ին Երեւանում անցկացված ֆորումի ժամանակ ներկայացվել էին շահագրգիռ անձանց ու կառույցներին , եւս մեկ անգամ դրանց կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարող եք ծանոթանալ նաեւ այդ հանդիպման ընթացքում ներկայացված Եվրոպական ոլորտային ցանցերի մասին ուսումնասիրությանը:

Քննարկումների ընթացքում իսկապես անհրաժեշտ էր համարվել երիտ. աշխատողների ցանցի ստեղծումը, եւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետաքրքրված անձանցից աշխատանքային խումբ ձեւավորելու, ցանցի ստեղծման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:

Ուրախությամբ հայտնում ենք, որ այս պահին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ «ՀԿ Կենտրոն» ՀԿ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանում երիտասարդական աշխատանքի կայացում» ծրագիրը, որի առաջին բաղադրիչով նախատեսվում է աշխատանքներ տանել ցանցի ստեղծման ուղղությամբ։

Հայտնում եմ, որ ցանցի ստեղծման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին՝ Գյումրիում, որին մասնակցել են շահագրգիռ կողմերի մի շարք ներկայացուցիչներ։

Իսկ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 24-ին՝ Վանաձորում, որի հիմնական նպատակն է ցանցի նպատակների, խնդիրների և գործառույթների շրջանակը քննարկելն ու սահմանելը։

Հանդիպումն անցկացվելու է «ՀԿ Կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Վանաձոր, Խորենացի 6/1), ժամը 14։00-16։00։

Ցանցի «հիմնադիր ժողովը» նախատեսվում է հոկտեմբերի երկրորդ կեսին՝ Երևանում։