Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 23-09-2019
«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովի հրավեր
Հայաստանի Հանրապետության երիտասարդական հասարակական կազմակերպություններին 2019 թվականի հոկտեմբերի 9-ին սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով Արևելյան գործընկերության 10 ամյակին նվիրված համաժողովին, որը տեղի կունենա «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում:
Համաժողովը նպատակ ունի միավորելու ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրներին, ինչպես նաև տեղական ու միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպություններին և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին մեկ համընդհանուր գաղափարի շուրջ:
 
Համաժողովը հանդիսանում է ՀՀ-ԵՄ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության կարևորագույն հարթակ՝ կրթության, երիտասարդության, ստեղծարար մտածողության և թվային օրակարգերի հարցերը քննարկելու, անդամ երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների փորձի փոխանակում իրականացնելու և գործընկերության հաջորդ փուլերը ուրվագծելու համար:

Այն կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  համագործակցության շրջանակներում:

Համաժողովի թիրախային նպատակներն են.
Ներկայացնել երիտասարդների զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ:
Ստեղծել զբաղվածության, անհատական կարողությունների զարգացմանն ուղղված հնարավորություններ:
Ձևավորել նորարարական գաղափարների լուծման գործում նոր մարտահրավերների գնահատման կարողություն, ինչպես նաև երիտասարդության շրջանում զարգացնել ստեղծագործ մտածողությունը և որոշումներ կայացնելու կարողությունը:
Ներկայացնել Հայաստանի թվային օրակարգը՝ Թվային Եվրոպա 2020-ի գործունեության շրջանակներում:
Առաջարկել տարածաշրջանային մրցունակության բարձացման նոր մոտեցումներ՝ ապահովելով  մարզերի տնտեսության զարգացման ներուժի արդյունավետ գնահատումը և մասնագիտացումը համապատասխան ուղություններով՝ սեփական ռեսուրսների օգտագործման և երիտասարդության ներգրավվածության առաջնահերթությամբ:

Պետք է լրացվեն հետևյալ դաշտերը.
Հասարակական կազմակերպության անունը
Մասնակցի անուն ազգանունը
Էլեկտրոնային հասցեն
Հեռախոսահամարը

Վերջնաժամկետը սեպտեմբերի 26-ն է:
 
Խնդրում եմ հակիրճ ներկայացնել Ձեր կազմակերպության ներգրավվածության մասին երիտասարդության, երիտասարդական քաղաքականության հարցերում, հատկապես Արևելյան գործընկերության շրջանակներում: