Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 01-10-2019
Essentials of Youth Policy բաց առցանց դասընթացի հրավեր
Երիտասարդության ոլորտում Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում կազմակերպվում և առաջարկվում է Essentials of Youth Policy բաց առցանց դասընթացը:

Դասընթացը նախատեսված է մասնավորապես տարբեր մակարդակներում երիտասարդական քաղաքականություն մշակողների, երիտասարդական աշխատողների, երիտասարդ առաջնորդների երիտասարդական ՀԿ-ների և երիտասարդական ոլորտի հետազոտողների համար:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին տալ գիտելիքներ երիտասարդական քաղաքականության «հիմունքների», առանցքային բաղադրիչների, սկզբունքների և մոտեցումների, երիտասարդական քաղաքականության շրջանակ ստեղծելու, երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման հիմնական փուլերի, երիտասարդության քաղաքականության մեջ ներգրավվելու տարբեր եղանակների և ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Դասընթացը կսկսվի հոկտեմբերի 7-ին և կտևի 6 շաբաթ, բաց է բոլոր հետաքրքրվածների համար, անվճար է, ճկուն և ինտերակտիվ: 

Դասընթացին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով: