Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 09-10-2019
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել էր համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 
 
Մրցույթին մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.erit.am/news/hy/86030:
 
Լրացուցիչ առավելություն են ստանում ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները: Մրցութային հայտերն ընդունվելու են մինչև 2019 թվականի հոկտեմբերի 25-ը
 
Հայտերն (ձևը կցվում է) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ) կամ ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի «Թեմա» բաժնում նշելով անվանակարգը: