Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-10-2019
Լեգենդար ջութակահար Պինկաս Ցուկերմանը ելույթ ունեցավ Երևանում
Հոկտեմբերի 7-ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ աննկարագրելի գեղեցիկ երեկո լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի կատարմամբ:

Երեկոյի ընթացքում հնչեցին Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար:  Համերգին մասնակցում էր նաև երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջին մրցանակակիր` Դիանա Ադամյանը:

Արդեն շուրջ կես դար տասնամյակ Պինկաս Ցուկերմանը համաշխարհային երաժշտության ֆենոմենն է։ Նրա երաժշտական հանճարը, վիթխարի տեխնիկան և անսասան գեղարվեստական չափանիշները հրաշալիք են ունկնդիրների ու քննադատների համար: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ ե ւ կամերային երաժիշտ:

Կանադացի ջութակահարը նվագում էր 1742 թվականի Գուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով: Հայ հանրությոնը մոտ երկու ժամ շարունակ մեծ ոգևորությամբ և հաճույքով ունկդրեց անսահման գեղեցիկ կատարումները:

Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսի ֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Կամերատա Զալցբուրգ, Կորեական կամերային նվագախմբի, Օրֆեոս նվագախմբի և մեր օրերի ականավոր մենակատարների հետ`կամերային անսամբլով: Ցուկերմանի կատարումներով: Նա Մանհեթենի երաժշտական ակադեմիայում ղեկավարում է «Պինկաս Ցուկերման» կատարողական ծրագիրը:

Պատկերասրահ՝  Պինկաս Ցուկերմանի համերգը Երևանում