Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-10-2019
Ֆիլմադարան. Անջելինա Ջոլին՝ Մալիֆիսենտայի դերում
«Մալիֆիսենտա: Խավարի տիրուհի» նոր ֆիլմը «Մալիֆիսենտ» ֆիլմի շարունակությունն է:

«Մալիֆիսենտա՝ խավարի տիրուհին» ֆիլմում սպասվում է երկու ուժեղ կանանց՝ Մալեֆիսենտի և  թագուհի  Ինգրիդի  բախումը:  Նրանց ֆիլմում մարմնավորել են՝ Անջելինա Ջոլին և ամերիկացի դերասանուհի Միշել Մարի Պֆայֆերը: Հանդիսատեսը կտեսնի, որ Մալիֆիսենտան միակը չի, և որ կախարդական, խորհրդավոր անտառում դեռ կան կոտոշավոր-թևավոր ցեղի այլ ներկայացուցիչներ: 

Արքայադուստր Ավրորոն, որի դերակատարուհին է Էլ Ֆաննինգը, գտնում է իր արքայազնին և պատրաստ է ապրել նրա հետ երկար և երջանիկ, սակայն  միայն Մալիֆիսենտան է դեմ: Նրա կարծիքով սեր գոյություն չունի, այդ ամենը ինքնախաբեություն է: Ավրորան համոզում է Մալիֆիսենտային ծանոթանալ իր փեսացուի ծնողների հետ, սակայն այդ հանդիպումը անհաջող է անցնում, ինչի հետևանքով էլ սկսվում է հերթական պատերազմը մարդկանց և կախարդական էակների միջև: 

«Մալիֆիսենտա՝ խավարի տիրուհին» ֆիլմի ռեժիսորն է Խոակիմ Ռոննինգը: Սցենարը սկզբում գրել էին Ջեզ Բաթերուորտը և Լինդա Վուլվերտոն, սակայն հետագայում այն վերամշակեցին Միկա Ֆիտցերման-Բլյուն և Նոյ Խարպստերը: Պրոդյուսերներն են՝ Դունկան Խենդերսոնը, Անջելինա Ջոուլին, Ջո Ռոթը, կոմպոզիտորը՝ Ջեֆ Դզանելին: Գլխավոր դերերում են Անջելինա Ջոլին, Մարի Էլ Ֆենինգը, Էդ Սքրեյնը, Միշել Պֆայֆերը և Սեմ Ռայլին:

«Disney» ստուդիան հրապարակել է տեսանյութ, որում Անջելինա Ջոլին կերպարանափոխվում է Մալիֆիսենտայի: Իրականում տեսահոլովակում ցույց է տրվում, թե ինչպես են դիմահարդարները մաքրում դերասանուհու դիմահարդարումը, սակայն հակառակ հերթականությամբ:  Այնտեղ կարելի է տեսնել նաև, թե ինչ կառուցվածքի վրա են ամրացված կախարդուհու հայտնի կոտոշները: 

Անջելինա Ջոլիի կերպարանափոխության տեսանյութը՝ 



Առաջին «Մալիֆիսենտան» հիմնված էր «Disney»-ի «Քնած գեղեցկուհին» հեքիաթի սյուժեի հիման վրա և պատմում էր չար կոտոշավոր կախարդուհու պատմությունը: Ֆիլմը վարձույթում է 2014 թվականից և հավաքել է 758 մլն ԱՄՆ դոլար՝ ունենալով 180 մլն ԱՄՆ դոլար բյուջե: 
«Մալիֆիսենտա՝ խավարի տիրուհի» ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2018 թվականի մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայում և ավարտվել են 2018 թվականի օգոստոսի 24-ին:

Համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին:

Ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝