Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-10-2019
Հայաստանում կայացավ առաջ փազլի մրցաշարը
Հայաստանյան առաջատար 40 կազմակերպությունների միջև հոկտեմբերի 12-ին կայացավ փազլ հավաքելու մրցաշար, որն իրականացվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած փազլների մրցույթը Հայաստանում տեղի էր ունենում առաջին անգամ, իսկ միտքն առաջացել է Ingenio ընկերության տնօրեն, փազլի մեծ սիրահար Ֆելիքս Բաբուրյանի մոտ: «Ինքս փազլի մեծ սիրհար եմ, մանկուց հավաքել եմ և խորհուրդ եմ տվել  շատերին: Այն շատ դրական կողմեր ունի, որոշեցի նմանօրինակ միջոցառում իրականացնել մեծ կազմակերպությունների համար: Առաջին միջոցառման համար բավական լավ արդյունք ունենք, ընդգրկված են առաջատար ընկերությունները»:

Երեք ժամ շարունակ յուրաքանչյուր ընկերության երեքական աշխատակից ջանում էին հավաքել հինգ հարյուր կտորից բաղկացած փազլը, ի դեպ, նկարի առումով ևս անաչառություն էր ցուցաբերվել, բոլոր թիմերին տրված էին նույն պատկերը, նույն ժամաքանակը, և միունույն պայմանները:

Պետք է նշել, որ մասնակիցները նույնպես բավականին հետաքրքրված էին մրցաշատով: «Արմոբիլ»-ընկերության աշխատակից Տաթևիկը մեծ սիրով էր մասնակցում մրցույթին, հաղթելը պարտադիր չէր մասնակցի համար. «Նախ ասեմ, որ գաղափարը, որպես այդպիսին բավականաչափ հետաքրքրիր էր, փազլ հավաքելու մի մեծ փորձ չունեմ, բայց կարծում եմ կհաջողվի երեք ժամում հավաքել ամբողջական պատկերը»:

«Parvanyan Consulting»-ի թիմն էլ ներկայացնում էին Մարոն, Արևիկն ու Ոսկինեն, ովքեր արդեն ունեին փազլ հավաքելու փորձ և վստահ էին իրենց հաղթանակում: Աղջիկների այս թիմը մեծ ոգևորությամբ էին մասնակցում մրցույթին, և չնայած ներքին վստահությանը, նշում էին, կարևորը մասնակցությունն է:

Ինչևէ, ուղիղ երեք ժամ անց մրցույթն ավարտվեց, արդեն հայտնի էին հաղթողները:

Առաջին տեղը զբաղեցրեց «Armenia Securities Exchange» ընկերությունը, երկրորդը տեղում էր` «Parvanyan Consulting»-ը, իսկ ահա երրորդ տեղը բաժին հասավ «Պես-պես» ընկերությանը:

Ինչպես նշեց  Ֆելիքս Բաբուրյանը` փազլի սիրահարների համար դեռ կլինեն մրցաշարեր և  հետաքրքիր անակնկալներ:

Պատկերասրահ՝ Փազլի մրցաշար Երևանում