Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 22-10-2019
Կայացավ «Ակնթարթային պատկերներ» խորագրով զգեստների ցուցադրությունը
Oրեր առաջ տեղի ունեցավ Տերյան մշակութային կենտրոնի եւ Գագիկ Ղազանչյանի «Ակնթարթային պատկերներ» խորագրով զգեստների ցուցադրությունը։

Տերյան մշակութային կենտրոնն, ի դեմս դիզայներ Լիլիթ Մելիքյանի, Գագիկ Ղազանչյանի աշխատանքների հիման վրա ստեղծել էր համանուն հավաքածու, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել  ներկաների մոտ:

Կազմակերպիրները ողջունելով ներկաներին ընդգծեցին, որ միջոցառումը հետաքրիրր է, իսկ համատեղ այս աշխատանքը անչափ հաճելի ,դե իսկ պատասխանատվության եւ  ներկանեի արձագանքի կարեւորույան  մասին  հեղինակները եւս չմոռացան:

Անհավանական թվացող այս ցուցադրությունը գերել էր ներկաներին. գույների հրավառություն, պայծառ ու հետաքրքիր զգեստներ, ինքնատիպ աքսեսուարներ, վառ դիմահարդարում, տարբերվող վարսահարդարում եւ իհարկե, երաժշտություն: 

Միջոցառմանը ներկա էին մշակույթի գործիչներ, անվանի արվեստագետներ, նորաձեւության աշխարհի ներկայացուցիչներ:

Պատկերասրահ՝ «Ակնթարթային պատկերներ» խորագրով զգեստների ցուցադրությունը