Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 01-11-2019
«STEP»․աշխատաշուկայում մրցակցության բարձրացմանը միտված ծրագիրը մոտեցավ ավարտին
Օրեր առաջ ավարտվեց «STEP» ծրագրի շրջանակներում իրականացվող զբաղվածության դպրոցի կողմից իրականացրած դասընթացների շարքը։ Ծրագիրը նպատակ էր հետապնդում աշխատաշուկայում բարձրացնել մասնակիցների մրցունակությունը և զարգացնել խոցելի խմբերի աշխատանքային հմտությունները:

Դպրոցն իրականացվում է Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության ֆորումի ֆինանսավորմամբ՝ «Խոցելի խմբերի ներգրավվածությունը Արևելյան գործընկերության երկրներում» (STEP) ծրագրի շրջանակներում: «Խոցելի խմբերի ներգրավվածությունը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից, «National Youth Council of Moldova» և «Youth Alliance» (AISI) կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

««STEP» զբաղվածության դպրոցը խոցելի խմբերի աշխատանքային հմտությունների զարգացմանն ու աշխատաշուկայում վերջիններիս մրցունակության բարձրացմանը նպատակաուղղված հնգամսյա ծրագիր էր: STEP ծրագրի շրջանակներում: Մասնակիցներն առնչվում էին այնպիսի թեմաների հետ ինչպիսին էին անձնային զարգացումը, մասնագիտական զարգացումը և ֆինանսական գրագիտությունը»,- մեզ հետ զրուիցում նշեց ծրագրի ղեկավար Դիաննա Բաբախանյանը։



Դպրոցի մասնակիցները հինգ ամիսների ընթացքում առնչվել են այնպիսի թեմաների հետ, ինչպիսիք են․Անձնային զարգացում․ էմոցիաների կառավարում, հաղորդակցության հմտություններ, ինքնաճանաչում, ինքնագնահատականի բարձրացում, որոշումների կայացում, ճկունություն, սթրեսի կառավարում և բանակցային հմտություններ։Մասնագիտական զարգացում․ Անձնական իմիջի ստեղծում, ինքնակենսագրականի (CV) և մոտիվացիոն նամակի կազմում, սոցիալական կայքեր և հարցազրույց անկացնելու հմտություններ։

Հավելենք, որ  ամփոփիչ ֆորումը նվիրված էր ԱլԳ երկրներում և Հայաստանում երիտասարդության ոլորտում ինովացիոն զբաղվածության և ձեռներեցության ծրագրերին: