Նյութը՝ Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնի կազմակերպիչներից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-11-2019
«Չափն ընդդեմ չափի» բեմադրությամբ եզրափակվեց Երևանի 14-րդ Շեքսպիրյան փառատոնը
Ա․ Պուշկինի անվան Օրսկի դրամատիկական թատրոնի «Չափն ընդդեմ չափի» բեմադրությամբ Հ․ Պարոնյանի անվան թատրոնում եզրափակվեց Երևանի 14-րդ Շեքսպիրյան փառատոնը։ Օրսի թատրոնի մենեջեր Անաստասիա Կատաևան իր խոսքում նշել է, որ սա իրենց երկրորդ այցելությունն է Հայաստան։

Իր փոխանցմամբ՝ առաջին անգամ «ՀԱՅ ՖԵՍՏ-2018» փառատոնի հրավերով են եղել այստեղ՝ «Անհավանական սեր» ներկայացմամբ։ Ներկայացումը ցուցադրվել է նաև Գորիսում՝ «Գորիսը ԱՊՀ՝ 2018 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում։ 

Ա․ Կատաևան շնորհակալություն է հայտնել հայ հանդիսատեսին ջերմ ընդունելության համար։ 

Թատրոնի դերասանուհի Տատյանա Իվլևան, որը «Չափն ընդդեմ չափի» ներկայացման մեջ հանդես է գալիս միաժամանակ երկու կերպարներով՝ Ֆրանցիսկայի և միանձնուհու, ասել է,- «Առաջնախաղից առաջ հուզվում էինք, մի քիչ էլ վախենում, քանի որ պիեսի ինքնատիպ ընթերցում էր առաջարկել բեմադրիչը, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ, և հանդիսատեսը սիրեց այս ներկայացումը»։  

Նշենք, որ Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա նոյեմբերի 1- 5-ը՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Այս տարի փառատոնը հյուրընկալել էր 6 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի տնօրենների Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից և Ռուսաստանից:

Երևանյան 7 բեմահարթակներում ցուցադրվել է 10 ներկայացում: 

Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ դարձան իտալական imPerfect Dancers Company-ի «Համլետ» և Ա.Ս. Պուշկինի անվան Օրսկի պետական դրամատիկական թատրոնի «Չափն ընդդեմ չափի»  ներկայացումները: