Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-11-2019
Ֆիլմադարան. Ի՞նչ կլինի, եթե կարողանաք ուղևորվել անցյալ
Երբևէ ցանկացե՞լ եք հետ տալ ժամանակը և հայտնվել ձեր նախընտրած ժամանակահատվածում: «Հիանալի դարաշրջան» ֆիլմի հերոսը ստացավ այդ հնարավորությունը:

Ֆրանսիական արտադրության «Հիանալի դարաշրջան» ֆիլմը պատմում է մի կազմակերպության մասին, որը տրամադրում է նման ծառայություններ. նրանք ամենայն մանրամասնությամբ վերականգնում են հաճախորդի նախընտրած դարաշրջանը՝ այդպիսով նրան տեղափոխելով անցյալ:

Կազմակերպության հաճախորդներից մեկն էլ դառնում է ֆրանսիացի տաղանդավոր նկարիչ, ով կյանքի այդ հատվածում խնդիրներ է ունենում սիրելի կնոջ հետ: Նա օգտագործում է այս հնարավորությունը՝ վերապրելու այն օրը, երբ տարիներ առաջ առաջին անգամ հանդիպեց իր կյանքի սիրուն: Նկարիչ Վիկտորը տարօրինակ, բայց գրավիչ ճամփորդությամբ ցանկանում է տեղափոխվել 1970-ականներ, երբ 20 տարեկան էր՝ պարուված իր ապագա կնոջ հանդեպ սիրով:



Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Նիկոլա Բեդոսն է: Դերերում՝ Դանիել Օտոյ, Ֆաննի Արդան, Գիյոմ Կանե, Պիեր Արդիտի, Ժաննա Արեն, Բերտրան Պոնսե, Առնո դե Մոնլիվո, Էմմանուլ Մենար և այլք: 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019-ի մայիսի 20-ին Կաննի կինոփառատոնում: Հուլիսի 12-ին այն ցուցադրվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնում, սեպտեմբերի 6-ին` Համբուրգի փառատոնում, իսկ սեպտեմբերի 7-ին` Տորոնտոյում: Սեպտեմբերի 13-ին «Հիանալի դարաշրջանը» առաջին անգամ ցուցադրվեց Նիդեռլանդներում՝ մի կինոփառատոնի շրջանակում, որը կոչվում է «Film by the Sea»: Հոկտեմբեր 3-ին ֆիլմի պրեմիերան կայացավ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Այն կհայտնվի ռուսական վարձույթում նոյեմբերի 28-ին:



Ամերիկյան «Variety»  մեդիաընկերությունից Փիթեր Դեբրուգը, ֆիլմի մասին գրում է, որ այս ժամանակներում, երբ կան բազմաթեիվ ռոմանտիկ կատակերգություններ՝ իրենց գաղափարով և ասելիքով, «Հիանալի դարաշրջանը» հիշեցնում է մարդկանց, թե ինչու և ինչպես ենք սիրահարվում առաջին հերթին: «Hollywood Reporter»-ից Թոդ Մաքքարտին էլ իր հերթին դրական գնահատական է տվել ֆիլմին՝ այն անվանելով «սրամիտ, սեքսուալ և օրիգինալ ռոմանտիկ կատակերգություն»:

Ֆիլմի թրեյլերը՝