Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 26-11-2019
Կայացավ «Կրիստալ» մարզական պարերի ակումբի բաց առաջնությունը
Երեւանում՝ նոյեմբերի 24-ին կայացավ «Կրիստալ» մարզական պարերի ակումբի բաց առաջնությունը:
Մոտ 300 երեխա՝ Հայաստանից,Արցախից Ռոստովից եւ Վրաստանից մրցեցին «Նեպտուն» մարզահամերգային համալիրի պարահրապարակում։

Հարկ է նշել, որ  նմանօրինակ առաջնությունները լավ հարթակ են, որպեսզի այս ոլորտի  կադրերը ճանաչեն  եւ մրցեն միմյանց հետ։ Առաջնությունը սեփական հմտությունները զարգացնելու հիանալի առիթ է։

Պարի եւ մարզական պարերի համահայկական խորհրդի մրցավար, «Կրիստալ» պարային ակումբի բաց առաջնության կազմակերպիչ Ժորա Մխիթարյանը մեզ հետ զրուցյոււմ նշեց, որ այն արդեն 5-րդ անգամ է անցկացվում: Այս տարվանը հոբելյանական է, ուստի ակումբը չէր կարող պարզապես սովորական մրցաշար իրականացներ:


Ժորա Մխիթարյանի հրավերով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի մարզական պարերի ճանաչված մարզիչ Վլադ Պավլովը, ով բազմակի տիտղոսակիր է: Նա  ոչ միայն միջոցառման պատվավոր հյուրը եւ մրցավարն էր, այլ օրեր առաջ իրականացրել էր վարպետության դասեր  սպորտային պարերի սիրահարների համար:

Ժորա Մխիթարյանի հավաստմամբ նման առաջնությունների ժամանակ միջազգային մասնագետների վարպետության դասերն օգնում են ավելի լավ տիրապետել սպորտային պարերի որոշ հմտությունների։

Սպորտային պարերի այս առաջնթյունը տեւեց վաղ առավոտից մինչ ուշ գիշեր: