Նյութը՝ «ՅունիԳրոուֆ Զարգացման կենտրոն»-ից
Լուսանկարները՝ «ՅունիԳրոուֆ Զարգացման կենտրոն»-ից
Տեղադրվել է 28-11-2019
Ամփոփվեց երիտասարդների համար նախատեսված 9-օրյա դասընթացը
Նոյեմբերի 15-26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ "ChangeYOUth - Empowering Meaningful Impact on Community" դասընթացը, որը կազմակերպվել էր «ՅունիԳրոուֆ Զարգացման կենտրոն»-ի կողմից:

Ծրագիրը մի տանիքի տակ համախմբեց 27 երիտասարդական աշխատողների և առաջնորդների Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հայաստանից, Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից: 

Թրեյնինգի նպատակն էր զարգացնել մասնակիցների  հմտություններն ու ներուժը իրենց համայնքներում նշանակալից փոփոխություններ իրականացնելու համար:



9 աշխատանքային օրերի  ընթացքում մասնակիցները  փոխանակեցին իրենց փորձը, քննարկեցին  համայնքներում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ այդ ընթացում ուսումնասիրելով տարբեր երկրներում առկա  մարտահրավերները և ծանոթանալով միջազգային փորձի օրինակներին:

Թրեյնինգը միաժամանակ հիանալի հարթակ հանդիսացավ մասնակիցների համար՝ բացահայտելու սեփական կարողությունները, ներուժն ու հնարավորությունները իրենց համայնքում դրական փոփոխությունների ձեռնամուխ լինելու համար,  ծանոթանալու սոցիալական ձեռներեցության մոդելին և մեթոդներին, ձեռք բերել նոր  գործիքակազմ,  ինչպես նաև մշակելու սեփական գաղափարները:



Մասնակիցները նաև հնարավորություն ստացան ուսուցողական այցեր կատարելու  Թումո  Ստեղծարար տեխնոլոգիաների Կենտրոն և  «Impact Hub Yerevan»  և  ծանոթանալ նրանց գործունեությանը: 

Եվ իհարկե թրեյնինգը նաև համեմված էր մշակութային երեկոներով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց երկրների մշակույթն ու  ազգային ուտեստները:

Թրեյնիգնը  ֆինանսավորվել էր Եվրոպական Միության «Erasmus +»  ծրագրի  կողմից: