Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 2019-12-12 16:31
Ավիշայ Կոհենին ունկնդրեցին նաև Հայաստանում
Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Երեւանում այս ամիս կկազմակերպվեն համերգներ՝ հանրահայտ արտիստների մասնակցությամբ:
Հայաստանի ջազի լեգենդի 75-րդ տարեդարձին նվիրված թվով առաջին  մեծ համերգը Երևանում կայացավ դկտեմբերի 8֊ին Կ. Դեմիրճյանի անվ. համերգասրահում։

Հանրահայտ բասիստ, երաժիշտ և երգահան Ավիշայ Կոհենը համատեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Վահագն Հայրապետյանի հետ համատեղ համերգով ներկայացան Երևանում։

«Լիքը իմպրովիզներ են լինելու, և անգամ ես չգիտեմ, թե ինչ եմ ներկայացնելու։ Ես այնքան տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում և ոգեշնչվում, որ հենց դրանից գալիս է երաժշտության մեջ փոփոխություններ անելու ձգտումը»,- իր տված հարցազրույցում նշել է երաժիշտը։

Հիասքանչ նվագախմբի մատուցմամբ եւ Վահագն Հայրապետյանի՝ դաշնամուրային փայլուն իմտրովիզացիաներով Քոենի ստեղծագործությունը հնչեց նոր գույներով, անսպասելի սահմաններով։ 

Ի դեպ, նա այստեղ առաջին անգամ չէ. երաժշտասերները հիացմունքով են հիշում Կոհենի երեւանյան համերգը 2017թ.-ի մայիսին։ Նա նաեւ 1997թ․-ին է եկել հիանալի ջազ դաշնակահար Չիկ Կորեայի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւս ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լեւոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը եւ նրա ընկերները: Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է։

Ավիշայ Քոհենը ծնվել է Երուսաղեմում՝ 1970 թվականին։ Երաժշտությամբ զբաղվել է վաղ տարիքից, սկսել է դաշնամուրից։ Նրա համար ճակատագրական էր 1992 թվականին ծնողների հետ Նյու Յորք տեղափոխությունը։ Այստեղ բանվոր է աշխատել շինարարության վրա, բայց երաժշտական տաղանդը դուրս չի մնում երաժշտասերների ուշադրությունից։ Կամաց-կամաց հայտնիություն է ձեռք բերում։ Համագործակցել է նաև դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորեայի հետ։