Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-13 00:23
Ֆիլմադարան. «Նոտղը Դամ»-ը Վալերի Դոնզելլիի 5-րդ լիամետրաժ ֆիլմն է
«Նոտղը Դամ»-ը ֆրանսիական և բելգիական համատեղ արտադրության կատակերգություն է:

Ֆիլմում փարիզուհի Մոդի կյանքի հիմնական բաղկացուցիչներն են ճարտարապետությունը, երեխաները, նախկին ամուսնու քմահաճույքները, անտանելի ղեկավարը: Նա զգացմունքային փոթորիկ է ապրում՝ պարտականությունների և սիրո միջև: Բայց նրա կարիերայում շրջադարձ է սպասվում, քանի որ հաղթում է փառահեղ Աստվածամոր տաճարի տարածքում վերականգման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթում:



Նա հիացմունք էր ապրում ֆրանսիական ճարտարապետությունն ուսումնասիրելիս: Հաղթահարելով կյանքի դժվարին շրջափուլը՝ նա փորձում է պատվով և պատասխանատվությամբ հաղթահարել իր առջև դրված խնդիրը և սիրային երկընտրանքը: Ճարտարապետական մրցույթում հաղթելը հնարավորություն է տալիս ֆիլմի հերոսուհուն կտրուկ փոխել իր կյանքը ՝ լի անձնական և մասնագիտական խնդիրներով:

Սիրային կատակերգության ռեժիսորը Վալերի Դոնզելլին է, ով Բենժամին Շարբի հետ համատեղ հեղինակել է սցենարը: Պրոդյուսերներն են Ալիս Ժիրարը և Էդուարդ Վեյլը: Գլխավոր դերակատարն է Վալերի Դոնզելլին: Դերասանական կազմում են նաև Պիեր Դելադոնշամը, Բոլի Լաններսը, Ֆիլիպ Կարտին, Սամիր Գեսմին և այլք: Ֆիլմի բյուջեն կազմում է շուրջ 3.6 մլն եվրո:



Ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են Փարիզի Աստվածամոր տաճարում մինչ 2019 թվականի չարաբաստիկ հրդեհը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Լոկարնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Ֆիլմի թրեյլերը՝