Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-12-2019
Ֆիլմադարան. «Կատուները»՝ անգլո-ամերիկյան նոր ֆիլմ
Հեքիաթային մոտիվներով ֆիլմում, որի ռեժիսորը Թոմ Հուփերն է, գործողությունները տեղի են ունենում կատուների ամենամյա պարահանդեսի ժամանակ:

Սա պատմություն է յուրահատուկ կատուների մասին, որոնք իրենց համարում են «ընտրյալների ցեղ»: Ամեն տարի նրանք հավաքվում են պարահանդեսի ժամանակ և ընտրում նոր առաջնորդի: Կատուները պատմում են իրենց կյանքի պատմությունը, ասում թե ինչով են բացառիկ, քանի որ միայն ընտրված նոր առաջնորդ կատուն հնարավորություն կունենա հայտնվելու կատուների դրախտում: Նրանք բոլորը տարբեր են՝ ցեղատեսակավոր կամ ոչ, ծեր կամ երիտասարդ, տնային սիրելի կենդանի կամ անօթևան: 

Մյուզիքլը էկրանավորվել է մանկական բանաստեղծությունների ժողովածուի հիման վրա: Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2018 թվականի դեկտեմբերի 12-ին, ավարտվել՝ 2019 թվականի ապրիլի 2-ին:

Գլխավոր դերերում Թեյլոր Սվիֆթն է, Իդրիս Էլբան և Ջենիֆեր Հադսոնը: Մյուզիքլում պատկերված տարօրինակ արարածները մարդկային դեմքերով են, բայց կատվի մարմնով և չափերով: Դերասանները դիմահրդարված և հագնված են այնպես, որ հնարավորինս նման լինեն կատուներին: Իսկ «կատուների պոչերը» շարժվում են համակարգչային գրաֆիկայի շնորհիվ: Դերասանների երկրպագուներից շատերին դուր չեն եկել այն կերպարները, որոնցով իրենց սիրելի դերասանները ներկայանալու են մյուզիքլում: 

«Universal Pictures» ընկերության կողմից «Կատուները» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին: Հայաստանյան կինոթատրոններում «Կատուներ» երաժշտական ֆիլմը կցուցադրվի դեկտեմբերի 26-ից:

Ֆիլմի թրեյլերը՝