Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-17 17:00
OՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԵՐԳՈՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՏՆԻ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ
Ամիսներ շարունակ բազմաթիվ բուժաշխատողներ, մոռանալով սեփական կարիքները, անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ՝ փրկելով հազարավոր կյանքեր:

Բուժաշխատողի օրվան ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նրանց շնորհակալություն է հայտնում յուրահատուկ համերգային ծրագրով, որը կներկայացվի հունիսի 18-ին՝ ժամը 20:00-ին թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Թատրոնն ամբողջ անձնակազմի անունից սիրելի արտիստների կատարումներով շնորհակալություն է հայտնում բոլոր բուժաշխատողներին անմնացորդ նվիրումի և բարձր գնահատանքի արժանի աշխատանքի համար: Լցվենք մշակութային ոգով և միասին պայքարենք համաճարակի դեմ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրությունում:

Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Բուժաշխատողի օրը: Օրը պաշտոնական և ոչ պաշտոնական օղակներին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ: