Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-29 18:11
«YE'S ԱՓԱՐԹ»-ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՑԱՆՑԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԱՊՀ-ՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՖՐԱՆՇԻԶԻԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսական YE'S ափարթ-հյուրանոցային ցանցը գործարկում է հյուրանոցների կառուցման եւ իրացման ֆրանշիզ:

Ինչպես ասվում է ցանցի պաշտոնական հաղորդագրության մեջ, նոր արտադրանքը հասանելի կլինի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բոլոր տարածաշրջանների կառուցապատողների համար, որոնց թվում են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը եւ այլն: Ֆրանշիզը պոտենցիալ գործընկերներին թույլ կտա օգտագործել YE'S հայեցակարգը հյուրանոցի նախագծի իրականացման համար:

Հաղորդվում է, որ YE'S բրենդի ներքո առաջին հյուրանոցն արդեն կառուցվում է Ղազախստանում (Նուր Սուլթանում)՝  Global Apartments-ի համագործակցությամբ:

"Ներկայիս ճգնաժամը ցույց տվեց, որ անշարժ գույքի ոչ բոլոր ձեւաչափերն են կայուն առկա իրողություններում, հատկապես, գրասենյակային եւ առեւտրային օբյեկտները: Ափարթ-հյուրանոցների շուկան  ցույց է տալիս հակառակը: YE'S օբյեկտների ծանրաբեռնվածությունը նույնիսկ համաճարակի շրջանում  65% է: Սա զգալիորեն ավելի բարձր է, քան հյուրանոցային հատվածի միջին բեռնումը, որը տատանվում է 10% մակարդակում: Մենք շարունակում ենք մեր ներդրողներին կայուն եկամուտ ապահովել նույնիսկ այս դժվարին պահին", - պարզաբանել է YE'S ափարթ-հյուրանոցների ցանցի զարգացման գծով տնօրեն Անտոն Ագապովը, հավելելով, որ ավելի կոնկրետ արժեքը կախված է նախագծի մանրամասներից եւ ապագա գործընկերոջ հետ համագործակցության պայմաններից:

Նշենք, որ YE'S-ը ափարթ-հյուրանոցների ռուսական ցանց է, որը ստեղծվել է 2011 թվականին ՝ ավելի քան 1 500 համարային ֆոնդով Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի նախագծերում,  ինչպես նաեւ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում:

Բնակարանները հանձնման պահին  լիովին հագեցած են տեխնոլոգիապես եւ պատրաստ է ապրեելու համար: Համարային ֆոնդը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Բոլոր հյուրանոցները նախատեսում են նմանատիպ հյուրանոցային սպասարկում (սենյակների մաքրումից մինչեւ ուղղաթիռի պատվեր) եւ ենթակառուցվածքների օբյեկտներ ՝ ռեստորաններ եւ սրճարաններ, ընդունարանի գոտիներ եւ լոբբի-բար, սպորտով զբաղվելու համար ժամանակակից ֆունկցիոնալ տարածքներ: