Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-01 20:46
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՍ «ՌՈՄԱ»-Ի ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իտալական ակումբի հետ ձեռք բերված համաձայնությանը:

Ֆեյսբուքի իր էջում Մխիթարյանը գրել է, որ ուրախ է «Ռոմա»-ում աշխատանքը շարունակելու համար: «Պատմությունս «Ռոմա»-ի հետ շարունակվում է: Գոհ եմ, որ համաձայնության ենք եկել պայմանագրի հարցում, և հաջորդ մրցաշրջանի հետ կապված նախնական գործարք ունենք: Կան նպատակներ, որոնց  ուզում եմ հասնել «Ռոմա»-ի կազմում: Առա՜ջ, «Ռոմա»,-գրել է հայ ֆուտբոլիստը: