Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-03 15:08
ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆՆ ԱՌՑԱՆՑ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ՉԱՐ ՈԳԻ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հուլիսի 4-ին առցանց կցուցադրի Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումը:

Թատերասերները բեմադրությունը կարող են դիտել ժամը 20:00-ին թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ներկայացման բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Շիվանզադեի «Չար ոգի» («Ցավագարը») ստեղծագործությունը լույս է տեսել 1894 թվականին «Հորիզոն» գրական ժողովածուում: Վիպակին անդրադարձել են ոչ միայն թատրոնում, այլև կինոյում: 1927 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան վիպակի հիման վրա կինոնկար է ստեղծել. դրա հիմքում ընկնավորությամբ տառապող աղջկա՝ Սոնայի,  ճակատագիրն է, որը դառնում է ամուսնու ընտանիքի նախապաշարումների զոհը: