Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-05 14:10
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է. ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ
Հանրապետությունում հուլիսի 1-ին մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը:

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: