Նյութը՝ թարգմանեց և խմբագրեց Անուշ Մուրադյանը
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 15:37
ԱՄՅԵՆԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 2020
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ամյեն, Ֆրանսիա: Ամյենը լիովին վաստակել է «Եվրոպական երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը՝ իր մշակութային միջոցառումներով, ներառյալ՝ երաժշտության, կինոյի և թատրոնի փառատոններ, որոնց մի մասը տեղի է ունենում փողոցներում։

Լինելով պատմական քաղաք, որտեղ Աստվածամոր տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի մշակութային ժառանգության ցանկում (2020-ին տոնում է 800-րդ տարեդարձը), Ամյենը նաև ունի հիանալի երիտասարդ ոգի՝ «Լա Սիտադել» համալսարանի շնորհիվ, որը տեղակայված է հենց քաղաքի կենտրոնում։

Ամյենը՝ որպես Եվրոպական երիտասարդական մայրաքաղաք

«Ամյենը՝ Եվրոպական երիտասարդական մայրաքաղաք 2020» նույնն է ինչ «Ամյենը երիտասարդության համար»։ Այս անվանումը իր մեջ ներառում է աշխատանք՝ երիտասարդությանն առնչվող կանոնակարգերի շուրջ, տեղական մասշտաբներից մինչև՝ եվրոպական։ Նպատակն է Ամյենում երիտասարդների համար ստեղծել լավագույն ընկերական և նորարարական հարթակները։ «Ամյեն 2020-ը» ցանկանում է տեսնել երիտասարդներին՝ տարբեր ոլորտներում և տարբեր մասշտաբների որոշումներ կայացնող գործընթացների կենտրոնական դերերում։ Նախագծերի իրականացման համար՝ «Ամյենը երիտասարդության համար» ծրագիրը ցանկանում է ապահովել երիտասարդների, ինչպես նաև՝ տնտեսական, մշակութային և հասարակական ոլորտներում երիտասարդությանն առնչվող հարցերում նրանց բոլոր գործընկերների ներգրավվածությունը։ Եվրոպական երիտասարդության մայրաքաղաքը տվյալ տարում հնարավորություն է ընձեռում բարելավել երիտասարդների մասնակցությունը ցանկացած տեղական կամ եվրոպական մասշտաբի կանոնակարգերի մշակմանը, ներառելով դրանք Ամյենի ամենօրյա կյանքի և գործունեության հեռանկարների մեջ։

«Ամյենը երիտասարդության համար» ծրագիրը ցանկանում է քաղաքը դարձնել երիտասարդության նորարարական կանոնակարգերի փորձարարական լաբորատորիա։ Այն նպատակ ունի բարձրացնել Ամյենում զբաղվածության մակարդակը՝ աշխատելով տարբեր ոլորտներից բազմաթիվ մասնակիցների հետ, ինպես նաև պայքարել խտրականության դեմ՝ տալով ավելի մեծ դեր մարդու իրավունքին։

Ամյենը նախատեսում է զանազան ծրագրեր, օրինակ՝ «Փոխանցի՛ր վարորդական վկայականդ» նախաձեռնությունը, որը 600 եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի այն երիտասարդին, ով կամավորական հիմունքներով 60 ժամ կաշխատի հասարակական կազմակերպություններում, կամ «18/20»-ը, որի շրջանակներում «Ամյենը երիտասարդության համար» ծրագիրը իրականացնում է ամենամսյա հանդիպումներ երիտասարդների հետ՝ հաճախ այցելած բարերում, ժամը 18:00-ից մինչև 20:00-ը։ Այս ոչ պաշտոնական հանդիպումները՝ ոչ ալկոհոլային խմիչքի սեղանի շուրջ, արտացոլում է երիտասարդության կանոնակարգերի կիրառումը՝ իրենց իսկ կողմից։ «Ամյենը երիտասարդության համար»-ի մեկ այլ նախաձեռնություն է սուրճի դադարները, որի շրջանակներում կազմակերպվում են խոսակցական անգլերենի անվճար դասընթացներ՝ զվարճալի և բազմապիսի հետաքրքիր ծրագրերով համալրված։