Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-09 23:54
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԼԱՎ ԼՈՒՐ Է ՀԱՅՏՆԵԼ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` կից հրապարակելով տեղեկատվական տեսանյութ։

«Հայաստանում և սփյուռքում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ, ինչպես հաճախ ասում ենք, ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում անհրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել՝ տեղեկանքը ստանալու համար»,- գրել է Բադասյանը։

Արդարադատության նախարարը խոստանում է շարունակել թվային լուծումների միջոցով հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները։