Նյութը՝
Տեղադրվել է 2020-07-24 19:06
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի Խորհրդի միջև երիտասարդական ոլորտում գործընկերությամբ մեկնարկում է երիտասարդական աշխատանքի վերաբերյալ զանգվածային բաց առցանց դասընթաց[1] :

Դասընթացի նպատակն է մասնակիցներին սովորեցնել երիտասարդական աշխատանքի հիմունքները (հայեցակարգեր և սահմանումներ, ձևեր, պրակտիկա, մոտեցումներ, նպատակներ, դերակատարներ եվրոպական և ազգային մակարդակներում), զարգացնել նրանց հասկացողությունը երիտասարդական աշխատանքին աջակցության մասին և ներկայացնել երիտասարդական աշխատանքի փորձն ամբողջ Եվրոպայում:

Դասընթացը կսկսվի ս. թ. սեպտեմբերի 1-ին:

Դասընթացն անվճար է և հասանելի բոլոր հետաքրքրվածների համար:

Կարող եք գրանցվել դասընթացի համար[2]:

Դասընթացի մասին հոլովակը[3]: