Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-09 09:30
ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՓՈԼԱ ՅԱԿՈՒԲՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին:

Լիբանանյան «Կատայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է հինգ պատգամավորների  մասին, ովքեր պլանավորում են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր էին ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը, ով առաջադրվել է քաղաքացիական շարժման շրջանակներից: