Նյութը՝ համացանցից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-09 09:34
ԱՆԴՐԵԱ ՊԻՐԼՈՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍԸ»
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում իտալացի Անդրեա Պիրլոյին նշանակելու մասին։ 2006թ․ աշխարհի չեմպիոնը փոխարինեց իտալացի Մաուրիցիո Սարիին, որը հեռացվել էր օգոստոսի 8-ին։

41-ամյա Պիրլոյի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։
Հուլիսի 30-ին Պիրլոն գլխավորել էր «Յուվենտուսի» երիտասարդական թիմը՝ սկսելով մարզչական կարիերա։
Անդրեա Պիրլոն «Յուվենտուսում» հանդես է եկել 2011-2015-ին՝ դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն։