Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-29 18:41
«ԹԻՄ»-Ը ԳՆԵԼ Է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
«ԹԻՄ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել «ՎԵՈՆ Արմենիա» (Բիլայն. խմբ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Team Telecom Armenia»-ն:

«Շուրջ կես տարի տևած լարված աշխատանքի շնորհիվ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գործարքը կնքումից հետո «ԹԻՄ»- ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը  նշել է, որ ընկերությունը  անձնական պատասխանատվություն է զգում օգնելու երկրին այս դժվարին ժամանակահատվածում:

«Թիմ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր և մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու և ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»,- նշել է Եսայանը: