Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-06 09:47
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ 9 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ՄԱՍՈՎ Է
«Գործադիրը հոկտեմբերի 19-ին հավանություն տվեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրինագծին, հոկտեմբերի 21-ին այն արդեն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում էր։

Հենց նույն օրն էլ օրենքն ընդունվեց, որն ուժի մեջ մտավ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա, եւ որով սահմանված հարկային արտոնությունների մասին «ՀՀ»-ն խոսել է արդեն:

Բայց այս օրերին թերթի խմբագրություն ստացվող զանգերից պարզ դարձավ, որ երբ խոսքը ոչ թե կազմակերպությունների, այլ՝ անհատ ձեռնարկատերերի եւ (կամ) ֆիզիկական անձանց մասով է, որոշ թյուրըմբռնումներ են առաջացել։ Տարակարծությունների տեղիք չտալու համար «ՀՀ»-ն որոշ պարզաբանումներ է ներկայացնում՝ մեջբերելով նաեւ այն ապրանքատեսակների ցանկը, որոնց մասով կիրառվում են համապատասխան կարգավորումները։

Ի դեպ, խոսքը 9 ապրանքախմբի մասին է: Այսուհետ ա՛յս ապրանքատեսակների  մասով պետք է կիրառվեն համապատասխան կարգավորումները, իսկ մինչ այս ցանկի սահմանումը կիրառվել են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ առողջապահության նախարարություններին անհատույց մատակարարված բոլոր ապրանքների մասով…»: