Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-08 10:36
«ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԱՂԹԻ». ՀԱՅ ԱՍՏՂԵՐԻ ՆՈՐ ԵՐԳԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՈՒՂՂՎԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
«Unity Production»-ի թիմը նախաձեռնել է հայ զինվորին և արցախյան պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի նկարահանում: Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը՝ Դեր Հովայի, տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը:

«Unity Production»-ը տեղեկացնում է, որ հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:

«Շատ ուրախ ենքոր հայ զինվորին նվիրված տեսահոլովակին մասնակցություն ունեցավ նաև առաջնագծից մի քանի օրով հատուկ այդ նպատակով վերադարձած Արթուր ԽաչենցըՆա մասնակցեց երգի ձայնագրմանըտեսահոլովակի նկարահանումներին ու հետո կրկին վերադարձավ առաջնագիծՆշեմ նաևոր զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է»,-նշել է «Unity Production»-ի հիմնադիրպրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։

Երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանըդուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերըկիթառահար Արմեն ՇահվերդյանըՀատկանշական էոր երգը և տեսահոլովակը ստեղծվել են ոչ միայն քաջալերելուայլև հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին ուղղելու նպատակով:

«Հանդիսատեսին խնդրում ենքոր հենց «Յութուբ»-ի ալիքում դիտեն այնքանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ինՏարածումները ևս կօգնեն մեզորպեսզի մեծացնենք դիտելիությունըինչի շնորհիվ էլ կմեծանա փոխանցվող գումարը»,-հավելել է Ալեքսանդր Մհերյանը: