Նյութը՝ primeminister.am
Լուսանկարները՝ primeminister.am
Տեղադրվել է 2020-11-16 07:59
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Զրուցակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում հրադադարի և շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։