Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-19 08:22
ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԵՐՈՒՄ ՄԵՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԷԻՆ. ԿԱՊԱՌՈՍ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում տոնած հաղթանակը կապում է մեծ աշխատանքի հետ:

«Շատ ուրախ եմ, և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակից ները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբաներոն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»,- Կապառոսի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Իսպանացի մասնագետի խոսքով` հավաքականն ունի խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնել: «Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին»,-ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակ հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում: