Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-19 08:23
ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՎ. ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ընտրանու մյուս անդամներին` Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում տոնած հաղթանակի կապակցությամբ:

«Առավել հպարտ եմ իմ հավաքականով: Տղաները, շնորհավորում եմ Ազգերի լիգայի B լիգայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակ հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում: