Նյութը՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Լուսանկարները՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Տեղադրվել է 2020-11-28 08:10
119 ՄԻԼԻՈՆ 180 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՏԵԽՆԻԿԱ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՆ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանը։

Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հերթական շահառուն Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքն է, որը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:

Կապանը մասնավորապես ստացել է մեկ հացահատիկային կոմբայն` 41 միլիոն դրամ արժողությամբ, մեկ գրեյդեր` 47 միլիոն 530 հազար դրամ արժողությամբ, մեկ 3 քարշակ դասի տրակտոր` 20 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ, մեկ մեխանիկական հնգաթև գութան` 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, մեկ կուլտիվատոր` 1 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ, մեկ սկավառակավոր տափան` 2 միլիոն 650 հազար դրամ արժողությամբ, մեկ շարքացան` 4 միլիոն 550 հազար դրամ արժողությամբ և մեկ սրսկիչ` 600 հազար դրամ արժողությամբ։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում  է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի՝ հինգ տոկոս համաֆինասավորմամբ։