Լուսանկարները՝ Հայաստանի Հանրային Ռադիոյի

Հանդիպման ընթացքում տարածաշրջանային ծրագրի կողմից ֆինանսավորում ստացած և խոցելի խմբերի համար համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով Հայաստանում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող 11 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները։
Ողջույնի խոսքում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը ներկայացրել է ՔՈՎԻԴ 19-ի դեմ պայքարի նպատակով Եվրոպական միության տրամադրած աջակցությունը Հայաստանին՝ մատնանշելով, որ համավարակի ազդեցությունը մեղմելու գործում ԵՄ-ն հատկապես կարևորում է քաղաքացիական հասարակության դերը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանին Եվրոպական միության օժանդակությունը ներառել է 92 մլն եվրո աջակցության փաթեթ՝ տրամադրելով միջոցներ առողջապահության համակարգին, պետական և ոչ կառավարական կառույցների կողմից իրականացվող միջոցառումների և ՔՀԿ-ների կողմից իրականացված արագ արձագանքման ծրագրերի համար։